«Պակիստանի զինված ուժերը ոչնչացրել են Հնդկաստանի Սիրսա քաղաքում գտնվող օդանավակայանը»։ Այս մասին հայտնել է հանրապետության բանակի միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Հնդկաստանի Սիրսա օդանավակայանը ավերվել է։ Ավերման փաստը հաստատել են հենց հնդկական լրատվամիջոցները», — ասված է ծառայության հայտարարության մեջ։
Մայիսի 10-ի գիշերը Պակիստանը սկսել է Հնդկաստանի դեմ «Բունյանում-Մարսուս» անվանումով ռազմական գործողություն՝ պնդելով, որ դա պատասխան է Նյու Դելիի վերջին հարվածներին։ Իսլամաբադը որպես թիրախներ՝ նշել է Հնդկաստանի ավիաբազաները և հրթիռային կայանները։ Սա երկու միջուկային տերությունների միջև տասնամյակների ընթացքում ամենամեծ էսկալացիան է։
