«Հնդկաստանը և Պակիստանը պետք է անցնեն դեէսկալացիայի և ուղիղ երկխոսություն սկսեն խաղաղ լուծման հասնելու համար»,- ասված է G7-ի («Մեծ յոթնյակ») երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում:
«Մենք խստորեն դատապարտում ենք ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և առավելագույն զսպվածության կոչ ենք անում Հնդկաստանին և Պակիստանին։ Հետագա ռազմական էսկալացիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար։ Մենք խորապես մտահոգված ենք երկու կողմերի խաղաղ բնակիչների անվտանգությամբ», — ասված է հայտարարության մեջ։
