Մենք չենք ցանկանում՝ միջուկային զենքի կիրառման շեմը խախտվի․ Պակիստան

Պակիստանի պլանավորման և զարգացման նախարար Ահսան Իքբալը Հնդկաստանի հետ նոր սրացումից հետո հույս է հայտնել, որ կողմերը էսկալացիայից կանցնեն երկխոսության և դիվանագիտության: Այս մասին հայտնել է The Guardian-ը։

«Մենք չենք ցանկանում, որ միջուկային զենքի կիրառման շեմը խախտվի», — ասել է նա տեղական լրատվամիջոցների հետ զրույցում:

Պաշտոնյայի խոսքով՝ Հնդկաստանի դեմ սկսված «Բունյան ում Մարսուս» լայնածավալ ռազմական գործողության շրջանակներում զինված ուժերը հարվածներ են հասցրել ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվել են Պակիստանի վրա հարձակվելու համար: «Իսլամաբադը  «հատուկ միջոցներ» է ձեռնարկել Հնդկաստանում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները բացառելու համար», պնդում է նա: