Վարշավայում են բախումներ ուկրաինամետների ու ռուսամետների միջեւ

BBC-ն հաղորդում է, որ Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը տեղադրված հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու ավանդական միջոցառումը վերածվել է ռուսամետ և ուկրաինամետ ակտիվիստների միջև բախումների։

Բողոքի ակցիայի մասնակիցները Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին և նրա կողմնակիցներին դիմավորեցին «ահաբեկիչներ» վանկարկումներով։ Նրանք ի պատասխան գոռացին. «Բանդերովցիներ, հեռացե՛ք»։
Չնայած արևոտ եղանակին, Ռուսաստանի դեսպանը հուշարձան է հասել հովանոցի պաշտպանության ներքո, քանի որ անցյալ տարի նույն տեղում նրա վրա կարմիր հեղուկ էին ցողել։

Այսօր, հուշարձանի անմիջապես մոտ, Սերգեյ Անդրեևին և նրա շքախմբին դիմավորեց ֆլեշմոբ. կեղծ արյունով պատված ակտիվիստները պառկած էին արյունոտ սավանների վրա և ձեռքերում սեղմած էին նույնքան արյունոտ մանկական խաղալիքներ։

BBC-ի թղթակիցը նշել է, որ դիվանագետի ուղեկցորդներից մի քանիսը դիտավորյալ տրորել են պառկածների ոտքերը և գաղտնի թքել նրանց վրա։

Դեսպանի մեկնումից հետո հուշարձանի մոտ որոշ ժամանակ շարունակվեցին քննարկումները՝ Ուկրաինայում պատերազմի և ուկրաինա-լեհական հարաբերությունների դժվարին անցյալի թեմայով։ Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը ստիպված էր կանգնեցնել նրանց։