Այսօր ուկրաինական դրոնից վիրավորումէ ստացել Բելգորոդի փոխնահանգապետը

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Բելգորոդի մարզի վարչակազմի շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել են Ռոսգվարդիայի մեկ սպա և Բելգորոդի փոխնահանգապետը։
Մայիսի 9-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարք է մտել Բելգորոդի մարզային կառավարության շենք, պնդում է մարզի ղեկավարը։

Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են Բելգորոդի Մայր տաճարի հրապարակում գտնվող կառավարության շենքի մոտ գտնվող ավերակները։

«Բելգորոդ № 1» Telegram ալիքը ենթադրում է, որ անօդաչու թռչող սարքը նշանառել է հենց նահանգապետի պատուհանները, սակայն ի վերջո բախվել է Գլադկովի գրասենյակի վերևում գտնվող սյանը։

Նահանգապետի խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան, և մայիսի 9-ի միջոցառումները «կանցկացվեն ըստ ծրագրի՝ հաշվի առնելով ձեռնարկված առավելագույն անվտանգության միջոցառումները»։