«Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար՝ փոքր հեռահարության»։ Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի պետերի միացյալ շտաբի կոմիտեին։
«Մենք գրանցել ենք մի քանի արկեր, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ եւ արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում Վոնսան շրջանից դեպի Ճապոնական ծով»,- մեջբերել է գործակալությունը կոմիտեի հայտարարությունը։ Սկզբում Սեուլը հայտնել էր բալիստիկ հրթիռի արձակման մասին՝ այլ մանրամասներ չհայտնելով։
«Մեր զինված ուժերը մեծացրել են հսկողությունը լրացուցիչ արձակումների դեպքում: Մենք տեղեկություններ ենք փոխանակում «հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների» մասին ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ եւ պահպանում ենք լիակատար պատրաստվածություն»,- ավելացրել են Կորեայի Հանրապետության զինվորականները։
Նախորդ անգամ Փհենյանը արձակել էր մի քանի բալիստիկ հրթիռներ Դեղին ծովի ուղղությամբ մարտի 10-ին, երբ ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը սկսել էին Freedom Shield մասշտաբային զորավարժությունները։
