Ռուսաստանը «չափազանց շատ բան է պահանջում»․ Վենս

«ՌԴ-ն չափազանց մեծ պայմաններ է առաջ քաշում Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը»: Նրա խոսքերը փոխանցել է Politico-ն։

«Ռուսներն առաջ են քաշում որոշակի պահանջներ, որոշակի զիջումներ, որպեսզի վերջ դնեն հակամարտությանը։ Մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ են պահանջում», — ասել է Վենսը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է խաղաղությամբ: Նրա խոսքով ՝ ներկայում Վաշինգտոնը փորձում է 30-օրյա զինադադարի գաղափարից հեռանալ դեպի հակամարտության երկարաժամկետ կարգավորում:

Խնդիրների թվում նա նշել է նաև Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցություններին անցումը։ Վենսը նշել է, որ ամերիկյան կողմը կցանկանար, որ ռուսներն ու ուկրաինացիները «իսկապես պայմանավորվեին որոշ հիմնական սկզբունքների շուրջ՝ ինչպես նստել և խոսել միմյանց հետ»: «Սա հաջորդ կարևոր քայլն է, որը մենք կցանկանայինք ձեռնարկել», — եզրափակել է Վենսը: