ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը չորեքշաբթի Վաշինգտոնում Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ առաջվա պես համարում է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան դեռևս նույն թիմում են, և «անհեթեթ» կլինի մտածել, որ հնարավոր է սեպ խրել երկու վաղեմի դաշնակիցների միջև, հաղորդել է Reuters-ը։
Միաժամանակ, Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան չափազանց ընտելացել են վերջին 20 տարիների անվտանգության իրավիճակին, որը բավարար չէ առաջիկա 20 տարիների համար։
«Եվրոպական և ամերիկյան մշակույթները շատ սերտորեն կապված են, և միշտ կապված կլինեն։ Եվ ես կարծում եմ՝ բացարձակապես ծիծաղելի է մտածել, որ երբևէ հնարավոր է սեպ խրել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև»,-նշել է Վենսը։
