ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն։

«Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի ուղին մեր միությանն անդամակցելու համար: Դա միայն Ուկրաինայի ձգտումը չէ, սա կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը», — ասել է նա:

Նրա խոսքով, Բրյուսելը «ջանասիրաբար» աշխատում է Կիևի հետ՝ «բացելու անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը և բոլոր կլաստերները 2025 թվականին»։

Նա հավելել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին «արդար և կայուն խաղաղության» երաշխիք է։