ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական առճակատման կապակցությամբ: Այս մասին, վկայակոչելով Գլխավոր քարտուղարի ներկայացուցչին, հայտնել է Arab News-ը։
Գուտերեշը երկու կողմերին էլ առավելագույն զսպվածության կոչ է արել։
Նա ընդգծել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ռազմական առճակատում Հնդկաստանի և Պակիստանի միջև:
