Արցախից բռնագաղթած Սուսաննա Աղաջանյանի բազմանդամ ընտանիքն ապրում է Մասիս քաղաքում՝ վարձով: Տանտերերը դժվարությամբ են Սուսաննայի ընտանիքին տուն հատկացնում, քանի որ չեն ուզում, որ նրա հինգ անչափահաս երեխաները «ավիրեն» իրենց տունը: Սուսաննայի ամուսինը վերջին պատերազմից հաշմանդամ է դարձել, ունի տեղաշարժվելու եւ լսելու դժվարություններ, նյարդային խնդիրներ: Եւ, հետեւաբար, չի աշխատում: Չնայած, ուզում է իրեն հարմար աշխատանք գտնել, բայց չի կարողանում: Սուսաննան շատ դժվարություններ է հաղթահարում եւ այդ դժվարությունների մեջ շատ է կարոտում Արցախի իր տունը: Իսկ իր տան կարոտն առնում է հեռախոսի մեջ պահպանված՝ երջանիկ ու անհոգ օրերի տեսանյութերից: «Օզում եմ քինամ տոնըս».-հաճախ է գրում Սուսաննան…