Բելառուսը և Ադրբեջանը շուտով կներկայացնեն համատեղ արտադրանք ռազմարդյունաբերական համալիրում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը՝ վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում Բաքու կատարած այցի ժամանակ։
Պանտուսը ընդգծել է, որ Մինսկի և Բաքվի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի ռազմավարական բնույթ և խորը պատմական արմատներ։ «Մենք շարունակում ենք աշխատել պլանավորված և համակարգված ձևով», — նշել է նա։
Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ներկայումս ակտիվորեն քննարկվում են ռազմական արտադրանքի համատեղ արտադրության նախագծեր, այդ թվում՝ բելառուսական մշակումների կիրառման և Ադրբեջանի տարածքում արտադրության կազմակերպման հարցերը։
«Այս աշխատանքը լիարժեք ընթացքի մեջ է, և շուտով մենք կներկայացնենք Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի հետ համատեղ ստեղծված արտադրանքը», — ասել է Պանտուսը։
