ԻՍՐԱՅԵԼՆ ՕԴԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ Է. Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ Իսրայելը ենթարկել է ամբողջական օդային շրջափակման:

Այս մասին ասված է շարժման զինված ուժերի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է տելեգրամյան ալիքում։

Նշվել է, որ սա արվել է ի պատասխան Գազայում ռազմական գործողությունն ընդլայնելու՝ Իսրայելի կառավարության որոշման:

«Մենք շրջափակման հաստատման համար գործողություններ կձեռնարկենք՝ բազմակիհարվածներ հասցնելով օդանավակայաններին, մասնավորապես՝ «Լոդ» օդանավակայանին, որն Իսրայելն անվանում է «Բեն Գուրիոն» օդանավակայան… Կոչ ենք անում բոլոր միջազգային ավիաընկերություններին հրապարակման պահից հաշվի առնել այս հայտարարության բովանդակությունը և, թռիչքների անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել բոլոր չվերթերը դեպի Իսրայել», – ասված է հաղորդագրության մեջ։

Նախօրեին հաղորդվել էր, որ Եմենից արձակված հրթիռի բեկորներն ընկել են Բեն Գուրիոն օդանավակայան, որի պատճառով այն փակվել է թռիչքների և վայրէջքների համար: