Հրադադարը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման առաջին դժվար քայլն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը։
«Դուք տեսնում եք, թե որքան դժվար է անել նույնիսկ առաջին քայլը՝ հրադադարը», — նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ կան «ազդանշաններ», որ հրադադարից հետո «որոշ երկրներ» կցանկանան, որ Կիևը մնա Մոսկվայի հետ «դեմ առ դեմ»։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների ներսում կան տարաձայնություններ Ուկրաինային հետագա աջակցության և ապագա բանակցային գործընթացի վերաբերյալ։
