ԱՄՆ-ում բացահայտել են՝ ինչու է Ուկրաինան պատրաստ համաձայնել հակամարտության կարգավորման ցանկացած պայմանի

«Այս պահին անհնար է խուսափել Կիևի ռազմական պարտությունից։ Ուկրաինան ստիպված կլինի ընդունել «ցանկացած պայման» հակամարտությունը կարգավորելու համար»։ Այս մասին իր YouTube ալիքում հայտարարել է ամերիկացի ռազմական փորձագետ, ԱՄՆ թոշակի անցած գնդապետ Դանիել Դեյվիսը։

«Այլևս հնարավոր չէ խուսափել Ուկրաինայի ռազմական պարտությունից։ Եթե Արևմուտքը շարունակի աջակցել Կիևին, դա միայն կհետաձգի անխուսափելին և Ուկրաինային կզրկի բանակցությունների հնարավորությունից. նրանք ստիպված կլինեն ընդունել ցանկացած պայման», — ընդգծել է նա։

Ամերիկացի զինվորականի խոսքով՝ այս ֆոնին Եվրոպան չի կարողանա Կիևին ապահովել անհրաժեշտ ռեսուրսներով և զենքով՝ հակամարտությունը շարունակելու համար։