Զելենսկին անհիմն երազում է․ Financial Times

Financial Times թերթը անիրականանալի երազանք է անվանել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Նշվել է, որ Արևմուտքը դադարել է քննարկել Ուկրաինայի համար «լավագույն պայմանները»:

«Ցավոք, Ուկրաինայի համար լավագույն պայմաններն  արդեն չեն քննարկվում։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մնում է անիրականանալի երազանք, և չկա անվտանգության երաշխիքների ոչ մի պատրաստի փոխարինում, որը կարող էր առաջարկել նման անդամակցությունը», — ասված է հաղորդագրության մեջ: