Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մոտ: Այս մասին հայտարարել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ՊՆ նախարար Իսրայել Կացը, հաղորդել է The Times of Israel-ը:
«Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքին», — ասված է համատեղ հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է, որ իսրայելական կործանիչները հարված են հասցրել Դամասկոսում Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաայի պալատի մոտ:
