Քաղաքային նոր արտահերթ ընտրությունների գնալու հարցը օրհասական է․ Մանուկ Սուքիասյան

Էրեբունի-Երևան տոնակատարություն ավելի ամբողջական կլիներ, եթե մենք երևանցիներին մատուցեինք այդ նվերը, կայանար  նախորդ ավագանու նիստի ժամանակ ընդունված համաձայնությունը և օրակարգում ընդգրկվեր արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Մեր ավագանու ներկայացուցիչը ներկայացրել է տարբերակը, թե  արտահերթ ընտրությունների ինչ տարբերակով ենք գնում: Այսինքն օրակարգը թերի է և այս պահին քաղաքային նոր ընտրությունների վերաբերյալ հարցը արդիական է, քան երբևէ, հատկապես, որ որևէ տարաձայնություն այդ առումով չի եղել գործող ադմիբիստրացիայի և ընդդիության միջև»,-ասաց նա:

Քաղաքապետ Ավինյանն արձագանքել է. «Կարծում եմ՝ կարող ենք անդրադառնալ հարցուպատասխանի ֆորմատում»: