Ճապոնիայում համեմատել են Պուտինի և Զելենսկու մոտեցումները

«Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ժամանակ է ձգում և ձգձգում է ռազմական գործողությունները։ Նա դա անում է՝ չնայած Ռուսաստանի առաջարկած 72-ժամյա հրադադարին և Մոսկվայի՝ բանակցելու պատրաստակա-մությանը»։ Այս մասին հայտնել Է ճապոնա-ռուսական կապերի ընկերության խորհրդական-տնօրեն Յուկիո Ասաձուման, գրել է Lenta-ն։

«Նախագահ Պուտինի հայտարարած 72-ժամյա նոր հրադադարի նշանակությունը մեծ է», — հստակեցրել է նա: Խորհրդականի խոսքով՝ անգամ այն դեպքում, երբ հրադադարը ժամանակավոր է լինելուեթե հրադադարի կրկնության դեպքում մարտական գործողություններն աստիճանաբար հանդարտվեն, դա արդյունավետ մոտեցում է:

Ասաձուման նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների և զինադադարի վերաբերյալ մոտեցումների տարբերությունը։ «Նախագահ Պուտինն հայտնել է՝ պատրաստ է բանակցություններ սկսել առանց նախապայմանների։ Ի պատասխան՝ Զելենսկին ամեն կերպ խուսափում է ուղղակի բանակցություններից» — որպես օրինակ ներկայացրել է նա։ Խորհրդականի կարծիքով՝ Զելենսկին պարզապես ցանկանում է ժամանակ շահել և ձգձգել հակամարտությունը։