Ապրիլի 25- ինչ և 26- ին Լոնդոնում բրիտանահայ համայնքի հետ երկու հանդիպում է ունեցել քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ Առաջին հանդիպումը կայացել է Լոնդոնի սրբ. Եղիշե եկեղեցում. թեման՝ հայոց ցեղասպանության պատճառների, հետևանքների վերացման և դատապարտման մասին էր։ Խաչիկյանի դիպուկ գնահատմամբ Հայաստանի վարչախմբի կողմից ցեղասպանության ուրացման հանցավոր քաղաքականությունը նոր ցեղասպանության պատճառ կարող է դառնալ։ Հաջորդ հանդիպումը կայացել է ապրիլի 26-ին Լոնդոնի Նավասարդյան կենտրոնում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներկա աղետալի վիճակի պատճառների, հետևանքների և այդ կործանարար վիճակից դուրս գալու ուղիների մասին։ Խաչիկյանը հստակ ներկայացրել է այն գործողությունները որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխել վերահաս վտանգները։ Հանդիպման ընթացքում բանախոսը պատասխանել է բազմաթիվ հարցերի։ Բազմամարդ հանդիպումներին մասնակցել են ՄԹ հայոց թեմի առաջնորդ Հովակիմ Մանուկյան սրբազանը, տեր շնորհք քահանա Բաղդասարյանը, քաղաքական և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։
