Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը մասնակցել է ջահերով երթին ու կիվել իր էմոցիաներով

Ֆրանսահայ երգիչ, 2015 թ-ին Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած Եսայի Ալթունյանն այս օրերին Հայաստանում է։ Երեկ նա մասնակցել է դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին եւ այդ մասին կիսվել է ինստագրամյան իր էջում։ Եսային տեսանյութ է տեղադրել երթի ընթացքից ու նշել, որ այդ ամենը հուզիչ էր ու տպավորիչ։

«Ահա, մենք գտնվում ենք Հանրապետության գեղատեսիլ հրապարակում՝ գեղեցիկ Հայաստանում, ապրիլի 23-ին՝ ի հիշատակ ապրիլի 24-ի։ Ողջ հայ երիտասարդությունը հավաքվում է այս միջոցառմանը՝ խորհրդանշական Հանրապետության հրապարակից դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ վառվող ջահերով երթ անելու համար։ Մոտ 2 ժամ տեւողությամբ երթի ընթացքում նրանք երգում են, այստեղ իսկական համայնք է ձեւավորվում, իրական միասնություն, այստեղ լինելը շատ հուզիչ եւ տպավորիչ»,-իր խոսքում ասել է նա։