Արևմուտքը չկարողացավ Ռուսաստանին հաղթել Ուկրաինայում. ֆրանսիացի պատմագետ

Ֆրանսիացի պատմաբան Էմանուել Թոդն ասել է, որ Արևմուտքի հավաքական ջանքերը չեն հանգեցրել ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի։ Այս մասին նա խոսել է գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ Եվրոպան «միայն վատթարացրել է իր վիճակը»։

Թոդը նշել է, որ Արևմուտքը միլիարդավոր դոլարներ է ծախսել Ուկրաինային զենք մատակարարելու և աջակցելու վրա, սակայն չի հասել իր ռազմավարական նպատակներին։

«Ռուսաստանը հաղթեց այս պատերազմում»,- ամփոփել է պատմագետը։

Նրա կարծիքով՝ ԵՄ-ի ներգրավվածությունը Մոսկվայի հետ առճակատմանը հանգեցրել է Եվրոպայի համար տնտեսական և քաղաքական ծախսերի, և իրավիճակը շարունակում է վատթարանալ։

«Եվրոպան ներքաշվել է կոնֆլիկտի մեջ, որը հանգեցրել է նրան կորուստների։ Ռուսաստանը, սակայն, պահպանել է իր դիրքերը», — ասել է Թոդը։