Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին ընդառաջ Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի փողոցներում թեմատիկ պաստառներ է տեղադրել՝ հիշեցնելով Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի ամենադաժան հանցագործություններից մեկի մասին:
Այս մասին տեղեկացել ենք Մոսկվայի հայերի միության տելեգրամյան ալիքից։


