«Հայաստանն առաջիկայում կքննարկի ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը», -ճեպազրույցների ժամանակ այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առաջիկայում կքննարկենք ու որոշում կկայացնենք։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից »,– նշել է Անդրեասյանը։
Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ հրավեր է ուղարկել հայ մարզիկներին՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին։
