Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի Գ.Կ. Բորեսկովի անվան կատալիզի ինստիտուտի մասնագետները կարողացել են արագացնել բույսերի թափոններից էկոլոգիապես մաքուր վառելիքի՝ ջրածնի արտադրությունը:
Դրա համար նրանք ստեղծել են նոր կատալիզատոր, որը հեշտացնում է ջրածնի ավելի արդյունավետ արտազատումը ջրից կամ բույսերից լույսի ազդեցության տակ (օրինակ՝ Արեւի լույսի ներքո),«ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ռուսաստանի գիտական հիմնադրամի (ՌԳՀ) մամուլի ծառայությունում:
Նավթամթերքի, գազի եւ ածխի այրումը ջերմոցային գազերի արտանետումների պատճառ է հանդիսանում, որը թույլ չի տալիս մեր մոլորակի մակերեսին սառչել՝ հանգեցնելով գլոբալ տաքացման։
Ուստի, հետազոտական խմբերն աշխատում են էներգիայի աղբյուրների այլընտրանքային տեսակների վրա, որոնք թթվածնի հետ համակցվելիս կարող են արտադրել նյութեր, որոնք անվնաս են մոլորակի եւ նրա բնակիչների համար, նշել են փորձագետները:
Հեռանկարային վառելիքներից մեկը, ըստ մասնագետների, ջրածինն է (H2), որի այրումից միայն ջուր է ստացվում։ Նույն ջրից հնարավոր է ստանալ այն։ Բայց նրա մոլեկուլների քայքայման ռեակցիաները շատ դանդաղ են ընթանում, ուստի այս կերպ ջրածին ստանալը շահավետ չէ։ Ջրի եւ պարզ օրգանական մոլեկուլների ֆոտոլիզը (նյութի տարրալուծումը լույսի ազդեցության տակ) արագացնելու համար օգտագործվում են կատալիզատորներ, եւ պարզ սպիրտներ՝ մեթիլ կամ էթիլ, դրանք ներմուծվում են այն տարածություն, որտեղ տեղի է ունենում ռեակցիան, նշվել է ՌԳՀ զեկույցում։
Գ.Կ. Բորեսկովի անվան կատալիզի ինստիտուտի հետազոտողները ստեղծել են նոր կատալիզատոր՝ ջրից եւ օրգանական միացություններից ջրածնի արտադրության համար, ինչպես նաեւ առաջարկվել է դրա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մեթոդ:
Նյութն ինքը բաղկացած է ածխածնից եւ ազոտից՝ քիմիական տարրեր, որոնք անվտանգ են բնության համար: Նյութին կատալիտիկ հատկություններ տալու համար պլատինի մասնիկներ են ավելացվել դրա մակերեսին, այնուհետեւ մշակել ջրածնի պերօքսիդով:
Մշակման հեղինակների խոսքով՝ իրենց մեթոդը էթանոլի մշակման ժամանակ կատալիզատորի արդյունավետությունը բարձրացրել է 9,5 անգամ։
Հայտնաբերվել եւ չափվել է նաեւ ստացված նյութերի ակտիվությունը բույսերի հիմնական կառուցվածքային բլոկի՝ գլյուկոզայի ջրային լուծույթների նկատմամբ։
Պարզվել է, որ նյութի հիդրոթերմալ մշակումը ջրածնի պերօքսիդով հնարավորություն է տալիս այդ բարդ օրգանական մոլեկուլից ստանալ «կանաչ» վառելիք։
Սա վկայում է այն մասին, որ նոր կատալիզատորը, հիդրոթերմային մշակումից հետո, կարող է օգտագործվել հումքի լայն տեսականիից ջրածին արտադրելու համար:
Հետազոտության արդյունքները ներկայացված են Applied Surface Science-ում: Աշխատանքներն իրականացվել են Ռուսաստանի գիտական հիմնադրամի աջակցությամբ։
