Ուկրաինան պետք է պահպանի ցանկացած ռազմական դաշինքին անդամակցելու իր իրավունքը․ Ռադայի պատգամավոր

«Ուկրաինան պետք է պահպանի ցանկացած ռազմական դաշինքին անդամակցելու «իրավունքը» այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հրապարակային հայտարարություն անի կամ փաստաթուղթ ընդունի այն մասին, որ Կիևը չի անդամակցի ՆԱՏՕ-ին, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն»․-գրել է RBC-ն:

«Մեր խնդիրն է թույլ չտալ ինքնիշխանության սահմանափակում։ Ցանկացած ոք կարող է ամեն ինչ ասել, բայց մենք՝ որպես երկիր, պետք է պահպանենք ցանկացած ռազմական դաշինքին անդամակցելու իրավունքը», — ասել է նա։

Գոնչարենկոյի կարծիքով՝ Ուկրաինայի դիրքորոշումը բանակցություններում պետք է ներառի տարածքների կորստի չճանաչումը, ռազմական միություններին անդամակցելու սահմանափակումները, զենքի արտադրությունը և բանակի քանակը: Գոնչարենկոն նշել է, որ այս շաբաթն «անկասկած» կլինի «ամենակարևորը խաղաղության ճանապարհին»: