«Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները պայմանավորվել են փորձագիտական ​​մակարդակով տեխնիկական բանակցությունների նոր փուլի շուրջ, որը կանցկացվի Օմանում ապրիլի 23-ին»․- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Իտալիայում Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլն ավարտվել է շաբաթ կեսօրին:

Բանակցությունների ավարտին Իրանի արտգործնախարար Արաղչին ասել է, որ բանակցությունները տեւել են մոտ չորս ժամ, փոխանցել է Tasnim-ը։

Նախարարն ասել է, որ պատվիրակություններին հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք սկզբունքների և նպատակների շուրջ։

Նա նշել է, որ փորձագետները կաշխատեն գործարքի մանրամասների վրա:

Արտաքին գործերի նախարարն ասել է, որ բարձրագույն բանակցողները կհանդիպեն շաբաթ օրը՝ գնահատելու փորձագիտական ​​հանդիպումների արդյունքները և որքանով մոտ են նրանք համաձայնության։