HayPrees.am-ի հարցերին պատասխանում է «Աշխարհաժողով» ազգային-ազատագրական-հայրենատիրական շարժման խորհրդի անդամ Արշակ Զաքարյանը:
— Օրերս, Ադրբեջանի նախագահ Ալիևը, հղում անելով ՀՀ կառավարությանը, հայտարություն արեց, թե՝ 44-օրյա պատերազմի օրերին եղել է 12․ 000 հայ դասալիք, եւ հայկական բանակը բարոյալքված էր։ Մենք, իհարկե, տեսնում ենք, որ սինխրոն» են աշխատում Ալիևը և ՀՀ իշխանությունը. այնտեղ ասում են, այստեղ կրկնում, կամ հակառակը՝ այստեղ ասում են, այնտեղ կրկնում։ Այդ խոսքն ասել էր նաև Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհին: Ալիևն ասել է՝ ես չեմ պատրաստվում պատերազմի, որովհետև, եթե ցանկանայի, 2020 թվականին չէի դադարեցնի պատերազմը, քանի որ, իբր, այդ ժամանակ հայկական բանակը բարոյալքված էր և ուներ այդքան դասալիք: Ի՞նչ կասեք այս մասին։ Արդյո՞ք այդ ժամանակ մեր բանակը, մեր զինվորականները բարոյալքված և դասալիքներ էին։
— Էդ ֆենոմենի մասին ես միշտ խոսել եմ, և հնուց ընդունված է, որ ինչպիսին թագավորը, հրամանատարն է լինում ռազմի դաշտում, այնպիսին էլ ռազմիկներն են լինում։ Տեսեք, դրանից ընդամենը 4 տարի առաջ, 2016 թվականին, իմ կարծիքով նույն սցենարը գրված էր, այս անգամ պետք է գային էլի Հադրութի, Մարտակերտի սահմաններին, և նորից, նույն ճնշումը գործադրելով, պահանջեին, որ հրաժարվենք, Արցախը հանձնենք: Բայց, անկախ բոլոր իշխանավորների, կոստյումավորների և այլոց կամքից, որ բացահայտ չէին կարող ասել, որ նման ծրագրեր կան, մեր բանակում ծառայող անհատների, զինվորների, սպաների աննակարգրելի քաջության և զգոնության շնորհիվ դա կանխվեց, տեղի չունեցավ։ Միայն դրա շնորհիվ։ Եվ դրա համար էլ չորս օր հետո խաղաղությունը կնքվեց, որովհետև, եթե չկնքվեր էդ խաղաղությունը, մենք առաջ էինք գնալու։ Այն ժամանակ էլ ասացին՝ մարդկանց կյանք ենք խնայում և այլն, շատ բան չի փոխվել։ Այդ ո՞նց եղավ, որ 2016 թվականի նույն ազգի նույն ներկայացուցիչները, նույն երեխաները հանկարծ չորս տարի հետո դարձան բարոյալքված, դասալիք։ Ասեմ՝ ինչպես եղավ. այդտեղ բոլոր կողմերն էլ, ովքեր շահագրգռված էին այս դիվական ծրագին, տեսան որ չստացվեց: Խանգարողն ի՞նչն էր: Բանակն էր: Ի՞նչ էր պետք անել.- բարոյազրկել։ Պետք էր այդ բանակի «դուխը», ռազմական ոգին կոտրել, տեսանք՝ ինչպես կոտրեցին, եթե 2015-2016թթ ամբողջ տարվա ընթացքում, մեր զինվորները, ովքեր կանգնած էին սահմանին, պատերազմի մեջ էին, որովհետև ամեն գիշեր հարձակվում էին, կրակում էին, և նրանք սովոր էին և՛ կրակոցներին, և՛ հարձակումներին, պայթյուններին՝ և՛ հրետանու, և՛ մինամյոտների։ 2016 թվականին նրանց էդ ամեն ինչը չվախեցրեց, ի՞նչ արեցին 2016-ից հետո։ 2018-ին բերեցին այս էս ծախված իշխանություններին, և առաջին գործը, որ նրանք արեցին, սկսեցին բանակը քանդել։ Այսինքն, բանան, կլուբնիկ, ծամոն, խաշ, խորովածը փոխարինեց ռազմական պատրաստվածությանը։ Հեռախոսներ թույլ տվեցին, հիշու՞մ եք՝ Տոնոյան Դավիթի թույլտվությամբ հեռախոսներ ունենալ։ Դա արդեն բանակը կոտրելն է։ Էդ ամեն ինչը թվում է, թե ոչինչ է, մանրուք է: Բայց դրանք մանրուքներ չեն: Հեղինակզրկեցին հերոսներին: Ալիևն էլ պայմանավորված երկու տարի ոչ մի կրակոց չէր անում սահմանի վրա, բանակի զգոնությունը կորցրեցին։ Մի խոսքով, Ալիևը լկտիաբար ստում է, ստում է Փաշինյանի զուգընկերուհու հետ միասին, թե՝ մենք ունեցել ենք էսքան դասալիք։
— Դասալիքներ բոլոր պատերազմներում, բոլոր երկրներում լինում են:
— Ոչ, չկար, դասալիքներ իրենք ստեղծեցին: Իրենք այնտեղ ուղարկել էին մարդիկ, ովքեր խուճապ էին ստեղծում, հատուկ փախչում էին: Իսկ դա արդեն բնազդորեն աշխատում է. որ տեսնում ես մի տաս հոգի ասում են՝ հելեք փախեք, գոռացեք, մարդիկ անկախ իրենցից սկսում են հետևել։ Ինչպիսին հրամանատարն է, այնպիսին էլ բանակն է։ Ժողովուրդը նույնն է, բանակները նույնն են։ Եթե դու մարդուն փամփուշտ չես հասցնում, սնարյադ չես հասցնում, եթե խուճապ ես տարածում, եթե հեռուստատեսությունով բացարձակ սուտ ես խոսում, էդ ամեն ինչը տեսնելով, այո, բարոյազրկվում է բանակը։ Դա մտածված ծրագիր էր: Բայց, էլի էդ ամեն ինչը հաշվի առնելով, 44 օր նրանք չէին պատրաստվում պարտվել, էլի նույն անհատների, տղաների մեր հայերի, սպա կլինի, զինվոր կլինի, կամավոր կլինի, բոլոր այնտեղ եղածների անհատական քաջության շնորհիվ իրենց մտածացից 44 օր հետաձգվեց: Ռազմաճակատի 90 տոկոսում մենք հաղթել ենք։ Ընդամենը 10 տոկոսում ունեինք ճեղքվածքներ: Նույն ճեղքվածքներն ունեինք 2016 թվականին։ Էն մնացած 90 տոկոսում կարող էին հարձակվել, և այդ կուտակումները տեղափոխել, եւ չէր լինի այս արդյունքը։ Բայց, քանի որ պայմանավորվել էին, որ պիտի հանձնեն, արդեն ստորագրելով հանձնեցին, իբրև թե 30,000 մարդու կյանք փրկեցին։
— Բայց բանակի նկատմամբ այդ բարոյազրկման քարոզչությունը մինչ օրս շարունակվում է։ Նպատակը ո՞րն է։ Արդարացնե՞լ պատերազմում պարտությունը՝ իրենց մեղքը բարդելով ուրիշների վրա, իրենց ազատագրել այդ մեղքի զգացումից, թե՞ հետագա զիջումների տանելու համար, Հայաստանը թուրքի ոտնատակ դարձնելու համար։
— Մարդկանց մեծ մասը համոզված է, չէ՞, որ մեր այսպես կոչված իշխանությունները դա թրքահպատակ, թուրքի կամքը կատարող կամակատար իշխանություններ են։ Դրանով ամեն ինչ ասված է։ Թուրքը, թշնամին ի՞նչ է ուզում, որ դու զորք չունենաս, իրենք էլ կատարում են թշնամու նպատակը, երազանքը։ Այո, մեր բանակը նրանք քանդել են, և շարունակում են քանդել։
Հարցազրույցն ամբոջությամբ կարող եք դիտել այստեղ
