Հենրիխ Մխիթարյանը հավակնում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բավարիայի» հետ պատասխան խաղի (2։2) լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկում է։

Հայաստանի հավաքականի նախկին ավագը հանդիպումը մեկնարկել է «Ինտերի» մեկնարկային կազմում եւ մասնակցել է ամբողջ խաղին։

Թեկնածուների ցանկում են նաեւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարն ու իտալացի Ալեսանդրո Բաստոնին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին, պատասխան խաղը՝ մայիսի 6-ին: