«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար». -գրել է Bloomberg-ը։
Հոդվածում նշված է, որ պատժամիջոցների թուլացումը օգտագործվում է որպես «սակարկության առարկա» Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի բանակցություններում:
Բացի այդ, կարևոր դեր են խաղում նաև ԱՄՆ–ի կոմերցիոն շահերը, քանի որ պետության ղեկավար Դոնալդ Թրամփը տնտեսական հեռանկարներ է տեսնում Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունների վերակայման մեջ։
