Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը որոշում է այն, ինչ Ալիևը թույլ է տալիս որոշել, մասնավորապես, հեծանիվ քշել ու սոխով ձվածեղ պատրաստել. մնացած ամեն ինչը որոշվում է Բաքվում ու պարտադրվում է Երևանին»,–  ասել է ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին» հայտարարությանը։

«Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել, հռչակագրի ոգով է կերտվել մեր պետությունը, արձանագրել հաջողություններ: Այս Հանրապետության հիմնական ձախողումը որ եղել է, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է եղել: Դա ուղղակիորեն Ադրբեջանի պահանջն է ու Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը»: