Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշված է, որ այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
