Իրանի՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցի մերժման պատճառը կարող է լինել Թեհրանով միջանցք ստեղծելու ցանկությունը․ Թուրքիայի տրանսպորտի նախարար

Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով։ Այս մասին  հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ Kanal7-ի հետ զրույցում։

«Մի դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։ Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում․ ժամանակի հարց է։ Պարզապես անխոհեմ է նման գաղափարին ընդդիմանալը», — ասել է Ուրալօղլուն։

 Ուրալօղլուն հայտարարել է, որ Իրանի՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցի մերժման պատճառը կարող է լինել Թեհրանով միջանցք ստեղծելու ցանկությունը։