Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց մանդատից. ավագանու առաջին նիստը կվարի Վարդան Ղուկասյանը

Քիչ առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հաստատեց ու բաշխեց Գյումրու նորընտիր ավագանու անդամների մանդատները։ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը գլխավորում էր «Մեր քաղաքը» դաշինքը, հրաժարվել է մանդատից` ինքնաբացարկի դիմում ներկայացնելով։ Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության երրորդ համարը զբաղեցնող հայտնի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը։

Մանդատներն առաջինը շտապել էին վերցնելու Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը մանդատից չի հրաժարվել։ Վաղը չէ մյուս օր նշանակված ավագանու առաջին նիստը, ըստ օրենքի, վարելու է ավագանու ամենատարեց անդամը, տվյալ դեպքում՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։