Անթալիայում Միրզոյանն ու Բայրամովը փակ հանդիպում են անցկացնում

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնել են միջազգային լրատվամիջոցները:

Նշենք, որ քիչ անց Միրզոյանն ու Բայրամովը միասին պանելային քննարկման են մասնակցելու: