Մեծ «ռեյդեր»…

 Ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ իրար արյուն են թափում սլավոնական երկու երբայր ժողովուրդները, այլեւս աժասպառ է արել երկու կողմերին: Մի կողմում Ռուսաստանն է, մյուս կողմում՝՝  գրեթե ողջ հավաքական արեւմուտքն՝ իր ողջ զինանոցովով: Արեւմուտքն իր աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու եւ Ռուսաստանին թուլացնելու համար միայն ոգեշնչում ու ռազմական օգնություն է ցուցաբերում Ուրաինային: Բայց պատերազմը տանում են ուկարինացի ժողովուրդը, տղամարդիկ: Արեւմուտքն իր տղամարդկանց, իր զինվորներին չի տանում մարտադաշտ, այլ, որպես «թնդանոթի միս» օգտագործում է ուկրաինացի տղամարդկանց: Իսկ այդ տղամարդկանց թիվը անվերջություն չէ, այդ տղամարդիկ անսպառ չեն: Ողջ մնացածներն  էլ չեն ցանկանում դառնալ անիմաստ զոհ՝ այդ անիմաստ աշխարհաքաղաքական պատերազմում: Դա է պատճառը, որ շատ ուկրաինացի տղամարդիկ կամ լքել են երկիրը, կամ խուսափում են զինվորագրվելուց եւ թաքնվում են:

 Այդ հարցի լուծումը գտնելու համար զինվորական հավաքագրման  պաշտոնյաները   օրերս ներխուժել են Կիևի ռեստորաններ, բարեր և համերգասրահ՝ ստուգելով զինվորական հաշվառման փաստաթղթերը և ձերբակալելով տղամարդկանց: 

Տեղական լրատվամիջոցները հեռարձակում են տեսանյութեր   որոնցում երևում է, որ համերգասրահի դռների մոտ տեղակայված սպաները ձերբակալում են տղամարդկանց, երբ նրանք դուրս են գալիս: Կադրերում երևում է, որ սպաները բռնի ուժով բերման են ենթարկում որոշ տղամարդկանց:

Ստուգումներ են անցկացվել նաև Goodwine-ում՝ բարձրակարգ առևտրի կենտրոնում, և Avalon՝ հայտնի ռեստորանում:

25-60 տարեկան բոլոր ուկրաինացի տղամարդիկ կարող են զորակոչվել, իսկ 18-60 տարեկան տղամարդիկ չեն թույլատրվում լքել երկիրը: Տեղական հաղորդագրությունները հայտնում են, որ ռեյդեր են անցկացվել նաև ակումբներում և ռեստորաններում Ուկրաինայի այլ քաղաքներում, այդ թվում՝ Խարկովում և Դնեպրում:

Դեռեւս 2022թ-ի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության  տվյալների՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքով այդ երկրից հեռացել էր մոտ մեկ միլիոն մարդ: Գնալով այդ թիվը մեծացավ մի քանի անգամ:

Ի դեպ, այս խնդրի առաջ կանգնած է նաեւ ՌԴ-ն. ռազմաճակատում մարտունակ տղամարդկանց կարիք կա: Հենց պատերազմի սկզբում միլիոնավոր ռուսներ լքեցին երկիրը, մի մասը  եկան Հայաստան, այստեղից էլ շատերը տեղափոխվեցին այլ երկրներ: 

 Այս ամենը փասոտւմ է, որ ռուս եւ ուկրաինացի  տղամարդիկ չեն ցանկանում դառնալ անիմաստ ու եղբայրասպան պատերազմի զոհեր…