Ալիևը մեկնել է Թուրքիա. այնտեղ կլինեն նաև Միրզոյանն ու Ռուբինյանը

Անթալիայի 4-րդ դիվանագիտական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Անթալիայում անցկացվող դիվանագիտական ​ համաժողովի մասնակիցների ցուցակում ընդգրկված են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։