Ալիեւը երեկվա իր ելույթում Հայաստանի դեմ պատրաստվող պատերազմի մասին խոսակցությունները համարել է կեղծ, դա հիմնավորելով, որ, եթե պատերազմ ցանկանային, ապա 2020-ի այն կշարունակեին, քանի որ այդ ժամանակ. ըստ Ալիեւի, հայկական բանակը «բարոյալքված էր» եւ կար «12 հազար դասալիք»: Հիշեցնենք, որ այսպիսի հայտարարություն արել էր Փաշինյանի զուգընկերուհի Աննա Հակոբյանը՝ 44-օրյա պատերազմում պարտությունը բարդելով «դասալիքների» վրա:
«2020 թվականից՝ գրեթե հինգ տարի անց, մենք դեռ բախվում ենք Ադրբեջանի դեմ բացարձակապես անհիմն շահարկումների և մեղադրանքների՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիա ծրագրելու վերաբերյալ։ Այսպիսով, անցել է գրեթե հինգ տարի, և դեռ այս սև քարոզչությունը հիմնականում գալիս է Ֆրանսիայի կառավարությունից և նրանցից, ովքեր հետևում են նրանց քաղաքականությանը Եվրամիությունում։ Ես ասացի. «Տեսեք, եթե մենք ցանկանայինք շարունակել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, մենք այն կշարունակեինք։ Մենք դադարեցրինք մեր ռազմական գործողությունը Խանքենդիի մատույցներում։ Մենք չէինք ուզում, որ պատերազմը շարունակվեր, քանի որ չէինք ուզում, որ մարդիկ մահանան։ Մենք ուզում էինք դա անել խաղաղ ճանապարհով։ Եթե ուզում էինք շարունակել, մենք հենց Հայաստանի սահմանին էինք, ամենուր՝ Զանգիլանում, Քելբաջարում, այլ ուղղություններով։ Հայկական բանակը լրիվ բարոյալքված էր»: Կային 12 հազար դասալիք, ինչպես ինքն է հաստատում Հայաստանի կառավարությունը: Այնպես որ, ոչ ոք չէր կարող մեզ խանգարել անել այն, ինչի մեջ մեզ հիմա մեղադրում են: Մենք նման մտադրություններ չենք ունեցել և չունենք: Բայց միևնույն ժամանակ, պետք է զգոն լինել: Չպետք է մոռանալ երեսուն տարվա օկուպացիայի մասին: Միացյալ Նահանգներում, բայց նաև Հայաստանի կառավարությունում և ամբողջ քաղաքական սպեկտրում».-ասել է Ալիեւը:
