ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի քամահրանքով է խոսել այն երկրների մասին, որոնք խնդրում են առեւտրային գործարքներ կնքել ԱՄՆ-ի հետ՝ կապված մաքսատուրքերի հետ:
«Ասում եմ ձեզ, այդ երկրները զանգահարում են մեզ եւ համբուրում հետույքս։ Այդպես էլ կա։ Նրանք մեռնում են գործարք կնքելու [ցանկությունից]. «Խնդրեմ, խնդրեմ, կնքեք [մեզ հետ] գործարք։ Ես ամեն ինչ կանեմ, ինչ պետք է։ Ես ամեն ինչ կանեմ, ինչ ուզեք, սըր»,- ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով մայրաքաղաքում, Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի համար միջոցներ հավաքելու միջոցառման ժամանակ։
«Մենք անպայման չէ, որ ցանկանում ենք նրանց հետ գործարք կնքել։ Մենք երջանիկ ենք այն բանից, ինչ ունենք՝ ստանալով մեր 2 մլրդ դոլարն օրական [ներմուծման մաքսատուրքերից], բայց նրանք ցանկանում են մեզ հետ գործարք կնքել»,- ավելացրել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ ընկերությունները վերադառնում են Միացյալ Նահնագներ եւ տրիլիոն դոլարների ներդրումներ կատարում։ Ավելի վաղ պետության ղեկավարն ասել էր, որ ավելի քան 70 երկրներ դիմել են ԱՄՆ-ին՝ առեւտրային համաձայնագրեր կնքելու խնդրանքով։
