Որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ թեմայի շուրջ և ո՞ւմ միջև են անցկացվելու ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները

Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Սոնատա Քոուլթերը։ Դրա մասին ТАСС գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ առաջիկա օրերին տեղի կունենա ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը՝ նվիրված երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեության կարգավորմանը։ «Խորհրդակցությունները կանցկացվեն Ստամբուլում»,-հայտնել են ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչությունից։

Սպասվում է, որ բանակցությունները կանցկացվեն ապրիլի 10-ին։

Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները Ստամբուլում անցկացվել են փետրվարի 27-ին։