«Անցյալ ամիս Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը վերսկսվելուց հետո ավելի քան 142․000 մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները»․- հայտնել է Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA):
«Գազայում պատերազմի սկզբից ի վեր շուրջ 1,9 միլիոն մարդ, ներառյալ հազարավոր երեխաներ, բազմիցս բռնի տեղահանվել են ռմբակոծությունների, վախի և կորուստների պայմաններում», — ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
«Հրադադարի խախտումը առաջացրել է տեղահանումների ևս մեկ ալիք, որը միայն մարտի 18-ից 23-ն ընկած ժամանակահատվածում անդրադարձել է ավելի քան 142․000 մարդու վրա»․- ասված է UNRWA-ի հայտարարության մեջ: