Գյումրիի առաջին փոխքաղաքապետ կընտրվի՞ Վարդան Ղուկասյանի փեսան

Քաղաքապետ ընտրվելու դեպքում  Վարդան Ղուկասյանն ուզում է առաջին փոխքաղաքապետի պաշտոնում տեսնել իր փեսային՝ դստեր ամուսին  Ավետիս Առաքելյանին, ով նաեւ  Բալասանյանների օրոք էր ընտրվել Գյումրու ավագանու անդամ: Վարդան Ղուկասյանն առաջին փոխքաղաքապետի պաշտոնը այլ քաղաքական ուժի չի ուզում տալ եւ դա հիմնավորում է հանգամանքով, որ եթե ինքը ձերբակալվի, նրա փոխարեն քաղաքապետ կընտրվի իր վստահելի մարդը: