Հրապարակվել է կանանց առողջության համաշխարհային ինդեքսը. ո՞ր տեղում է Հայաստանը

Hologic ընկերությունը հրապարակել է «Կանանց առողջության ինդեքսը»։

Վարկանիշային աղյուսակում Հայաստանը 89-րդ հորիզոնականում է՝ 49 ինդեքսով: Թայվանը և Քուվեյթն այդ առումով առաջատար երկրներն են։

Ավստրիան դարձել է Եվրոպայի լավագույն երկիրը կանանց առողջության համար՝ զբաղեցնելով երրորդ տեղը համաշխարհային ինդեքսով, հայտնում է Euronews-ը։ Ֆինլանդիան, Գերմանիան և Դանիան կանանց առողջության համար աշխարհի առաջին տասնյակում են։

Չորրորդ տարին անընդմեջ Hologic-ը հրապարակում է «Կանանց առողջության ինդեքսը», հետազոտություն, որին այս անգամ մասնակցել են 146 հազար կին 142 երկրներից և տարածքներից: Տվյալները հավաքվել են 2023 թվականին և վերլուծվել 2024 թվականին:

Ուսումնասիրությունը հաշվի է առել այնպիսի չափանիշներ, ինչպիսին են կանխարգելումը, հուզական առողջությունը, հիմնական պահանջմուքները և անհատական ​​առողջությունը: