Քլիվլենդի կլինիկայից սննդաբան Նենսի Ֆոլդվարին ասում է, որ քնի պակասն ազդում է ախորժակը կարգավորում հորմոնների մակարդակի վրա, ինչը մեծացնում է բարձր կալորիականությամբ սննդի հանդեպ հակումը: Փորձագետի հետ հարցազրույցը հրապարակվել է Cleveland Clinic-ի պաշտոնական կայքում։
Որոշ հետազոտություններով՝ քնի պակասի պատճառով ախորժակի ավելացումն առաջանում է ուղեղի էներգիայի անբավարար մատակարարման պատճառով։ Օրգանիզմը կարող է փորձել փոխհատուցել դա՝ ավելորդ կալորիաներ ընդունելով։
Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ քնի պակասը խանգարում է գլխուղեղի հոտառության կեղևը, ինչը միաժամանակ մարդկանց դրդում է քաղցր, յուղոտ և ածխաջրերով հարուստ մթերք նախընտրել:
Բժիշկ Ֆոլդվարին ընդգծում է, որ քունը բարելավում է ախորժակը կարգավորող հորմոնների արտադրությունը։
Դրանց թվին են պատկանում լեպտինը՝ հագեցվածության ցուցիչ ծառայող հորմոնը:
Սննդային վարքագծի երկրորդ կարևոր գործոնը գրելինի մակարդակն է՝ ստամոքսին սննդի կարիք ունենալու մասին հիպոթալամուսին ազդանշան տվող «քաղցի հորմոն»:
Երբ քնի ռեժիմը խախտվում է, արյան մեջ առաջին հորմոնի կոնցենտրացիան նվազում է, իսկ երկրորդը՝ մեծանում:
Նման խնդիրներից խուսափելու համար կարևոր է պահպանել քնի կանոնավոր գրաֆիկ՝ ամեն օր քնելը և արթնանալը նույն ժամին:
Միաժամանակ խորհուրդ է տրվում կեսօրից հետո խուսափել կոֆեինից։
«Կոֆեինը կարող է կիսակազմալուծման բոլորովին այլ փուլ ունենալ: Այն կարող է մնալ կենտրոնական նյարդային համակարգում սպասվածից շատ ավելի երկար: Մեզանից ոմանք դրա նկատմամբ զգայուն են և կարող են կոֆեին օգտագործել միայն վաղ առավոտյան», -պարզաբանել է փորձագետը:
