Բանգկոկում մարդկանց տարհանում են բարձրահարկ շենքերից

Բանգկոկի բնակիչներին սկսել են տարհանել բարձրահարկ շենքերից 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

Երկրաշարժը սկսվել է տեղական ժամանակով 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 10:30-ին): Գործակալության տվյալներով՝ ցնցումները տևել են մոտ 10 րոպե։

«Երկրաշարժը մակերեսային է եղել։ Հարվածի ուժգնությունը կազմել է 10 կիլոմետր, իսկ էպիկենտրոնը գտնվել է հարևան Մյանմայում»,- ասված է զեկույցում։

Mash տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Բանգկոկում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ կիսակառույց բարձրահարկ շենք է փլուզվել։ Լրագրողները նշել են, որ փոշու սյունը տեսանելի է քաղաքի տարբեր կետերից։

Զոհեր և վիրավորներ չկան։