Հռոմի պապը մոռացել է՝ ինչպես խոսել

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ստիպված է լինելու նորից խոսել սովորել բուժումից հետո»։ Այս մասին  Reuters  գործակալությանը հայտնել է կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը։

«Հռոմի Պապի մոտ ամեն ինչ լավ է, բայց նա պետք է նորից սովորի խոսել: Ընդհանուր առմամբ նրա ֆիզիկական վիճակը նույնն է, ինչ նախկինում», — ասել է հոգևորականը։

Նա նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ պոնտիֆիկոսը պատրաստվում է հրաժարվել գահից: