Կինը ապակու հեղուկը շփոթել է ալկոհոլի հետ․ Նրան փրկել չի հաջողվել

Արխանգելսկի շրջանում քննիչները պարզում են կնոջ՝ մաքրող հեղուկի միջոցով թունավորման հանգամանքները։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Նիկոլսկայա գյուղում։

Հետաքննության վարկածով՝ 52-ամյա կինը ապակիները մաքրող հեղուկը շփոթել է ալկոհոլի հետ և խմել։ Արդյունքում նա թունավորվել է մեթիլ սպիրտից, ավելի ուշ նրան հայտնաբերել են, սակայն փրկել չեն կարողացել։

«Առգրավված հակասառեցնող հեղուկում մեթիլ սպիրտի ծավալային բաժինը գերազանցում է սահմանված նորմերը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար», — ասված է հրապարակման մեջ:

Փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում։

Քննիչները միջադեպի մասին տվյալներն ուղարկել են «Ռոսպոտրեբնադզոր»՝ արտադրողին պատասխանատվության ենթարկելու և վտանգավոր ապրանքի խմբաքանակը վաճառքից հանելու համար: