«ՄԻՇԻԿԻ» ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼԸ ԿՅԱՆՔԻ ԽԱՐԱՆ ՉԷ

Հայաստանում արդեն երկար տարիներ թեւածում է «միշիկական» տերմինը, որը գործածության մեջ դրվեց Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներն: Այդպես էին անվանում երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մտերիմներին, ընկերներին, նրա կողմից նշանակված պաշտոնյաներին, պատգամավորներին: Եթե այն ժամանակ «միշիկականը» դիրքային առավելություն եւ ազդեցություն էր, ապա հիմա հիմնականում ընկալվում է որպես անընդունելի,  «նախկին», դավադիր ներկա:  Քաղաքական դաշտում շատերը, իհարկե, ոչ ՀՀԿ-ական թեւից, եթե ուզում են որեւէ մեկին վարկաբեկել եւ թուլացնել, ասում են՝ «սերժական» կամ «միշիկակական» է: Եվ դա գործող եղանակ է:

Արդարության համար պետք է ասել, որ «միշիկական» կադրերը բավակաին կիրթ, ինտելեկտոիալ ու պորֆեսիոնալ էին իրենց ոլորտներում:

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրված հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին հաճախ են «երեսով տալիս», թե՝ «միշիկական է»՝ Միքայել Մինասյանի ընկերը: Ռուբեն Մխիթարյանն, ի պատիվ իրեն, չի ուրանում ընկերությունը ու չի հերքում ՄԻքայել Մինասյանի ընկերը լինելու հանգամանքը: Բայց դա դա Գյումրիում բավականին թուլացնում է իր քաղաքական դիրքերը:

Ռուբենը երկար ժամանակ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության պրոդյուսերը: Իսկ այդ եւ շատ այլ հեռուստաընկերությունների անունը կապվում էր անմիջապես Մինասյանի անվան հետ:

Մինասյանը եղել է մեդիամագնատ, նրան են պատկանել տարբեր լրատվամիջոցներ, որտեղ աշխատել են պրոֆեսիոնալ լրագրողներ, ռեժիսորներ տարբեր մասնագետներ: Սակայն, դա չի նշանակում, թե  այդ բոլոր մարդիկ եղել են Մինասյանի եւ  իր աներոջ՝ երրորդ նախագահ Սերժ Սարսգյանի քաղաքական գաղափարակիրները եւ անվերապահորեն համախոհ են եղել նրանց քաղաքական գործունեության հարցում: Նրանք, այդ թվում Ռուբեն Մխիթարյանը, մարդիկ են, անհատներ, ովքեր ունեն իրենց անհատական կարծիքն ու քաղաքական հայացքները:

Եվ արդար չէ, որ նման մարդկանց անունը անմիջականորեն կապում են Սերժ Սարգսյանի անվան հետ եւ  պինդ տեղավորում այս կամ այն քաղաքական զամբյուղի մեջ:

Ռուբեն Մխիթարյանը մինչեւ Միքայել Մինասյանի ընկեր լինելը անհատ է, հայրենասեր մարդ,  իսկական գյումրեցի, որ ունի քաղաքի զարգացման  իրատեսական ու այսօրվա ժամանակներին համահունչ ծրագիր, որոնք կարող է իրականացնել, եթե ունենա համապատասխան լծակներ: Իշխանության կողմից նա վաղուց թիրախավորված է՝ Փաշինյանի ստերը առաջինը հրապարակայնորեն ջրի երես հանելու համար: Թիրախավորված է նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից՝ Միքայել Մինասյանի ընկերը լինելու պատճառով:

Նաիրա Վանյան