Առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը՝ վիրավորվել Իրանում Չահարշանբե-Սուրիի տոնակատարությունների ժամանակ։ Այս մասին ասված է Իրանի շտապօգնության ծառայության հաղորդագրության մեջ։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ողջ երկրում տուժել է 5568 մարդ։
«Նաև երեկ 13 մարդ է մահացել՝ ընդհանուր թիվը հասցնելով 19-ի», — Իրանի պետական հեռարձակմանը հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության խոսնակ Բաբոկ Եկտապարաստը։
Նա նշել է, որ զոհերի ընդհանուր թվից շուրջ 338 իրանցիների համար անհրաժեշտ է վերջույթների անդամահատում, 1557 մարդ ստացել է աչքի վնասվածք, եւս 1531-ը՝ տարբեր աստիճանի այրվածքներ։ Վնասվածքների հիմնական պատճառը ամենից հաճախ պիրոտեխնիկայի ոչ պատշաճ օգտագործումն է։
Շտապօգնության ծառայության տվյալներով՝ ամենից շատ վիրավորվել է Թեհրան նահանգում, որտեղ հոսպիտալացվել է մոտ 1049 մարդ:
