Ալիեւը քանդում է Փաշինյանի միֆերը, թե՝ մեր բանակը թալանված էր ու չզինված, Արցախն անպաշտպան էր, Շուշին էլ՝ «դժբախտ ու դժգույն»

Արցախի կորուստն ու հանձնումը Փաշինյանը ուզում է արդարացնել տարբեր հիմնավորումներով. մեր բանակը թալանված է եղել, չզինված ու անպատրաստ: Արցախը անպաշտպան է եղել, զինվորները դիրքերը պահել են չկահավորված ու անապահով դիրքերում: Իսկ ընդհանուր առմամբ, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր:

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հերթով հերքում է Փաշինյանի՝ ինքնաարդարացման այս փաստերը: Նախ նա հայտարարեց, որ հայերն իրենց ետեւից զինպահեստներում թողել են մի քանի միլիարդ դոլարի արաժողությամբ զինտեխնիկա: Սա հերքեց բանակի՝ անզեն ու անպատրաստ լինելու՝ Փաշինյանի թեզերը:

Երեկ էլ Ալիեւը հերթական հայտարարությամբ հերքեց Փաշինյանին, թե նախկինները չեն մտածել մեր պաշտպանական դիրքերն ամրապնդելու եւ սահմաններն անվտանգ դարձնելու ուղղությամբ:

«Հակառակորդը օկուպացիայի ժամանակ այնպիսի հզոր ամրություններ է կառուցել, որ դրանք ճեղքելը պահանջում էր և՛ հերոսություն, և՛ պրոֆեսիոնալիզմ։ Շատերը նույնիսկ համոզված էին, որ մենք երբեք չենք կարողանա ճեղքել այս պաշտպանական գծերը, քանի որ տեղանքը ձեռնտու էր թշնամուն, ինժեներական ամրությունները, որ նրանք կառուցել էին երկար տարիների ընթացքում, աշխատեցին իրենց օգտին։ Նրանց թիկունքում կանգնած էին արտաքին ուժեր, օտար պետություններ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը մանդատ ստացավ իբր զբաղվելու այս հարցով։ Նրանց հիմնական նպատակն էր այս հակամարտությունը հավերժական դարձնել, մեր հողերը պահել հավերժ օկուպացիայի տակ, արտաքին տեսք ստեղծել, մեզ խաբել, անվերջ բանակցությունների միջոցով ստիպել մեզ ընդունել այս իրողությունը։ Սա երեքի նպատակն էր, երեքն էլ այստեղ միավորվեցին մեկ նպատակի համար։ Թեև այս երկրների միջև ներկայիս հարաբերությունները ցույց են տալիս, որ դա շատ հազվադեպ դեպք էր։ Այսպիսով, ինչ էր սա նշանակում: Երեքն էլ կանգնած էին Հայաստանի թիկունքում, երեքն էլ տարբեր կերպ աջակցում էին Հայաստանին։ Մեկը զենք է տրամադրել, մյուսը՝ քաղաքական աջակցություն, երրորդը՝

Փաստորեն, զինտեխնիկան կար, կռվողները կային, բայց կռողներին զոհաբերության տարան, իսկ զինտեխնիկան «ժապավենով» կապեցինք ու առանց վնասելու նվիրեցինք թշնամուն, որ այդ զենքով շարունակի սպանել մեզ: Արտաքին օգնողները կային, դաշնակիցները կային, բայց պատերազմը տանուլ տվեցինք, կորցրինք Արցախը:  Եվ Փաշինյանը դեռ շարունակում է մեղքը բարդել նախկինների, արցախցիների, ռուսների, զինվորների ու բանակի վրա: Մինչդեռ պատերազմի պարտության ու Արցախի կորստի ամենամեծ մեղավորն ու պատասխանատուն հենց ինքն է…